National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.04.2006
Ազգային ժողովում աշխատանքները սկսեց «Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով միջազգային երկօրյա համաժողովը

Ապրիլի 6-ինԱզգային ժողովի նիստերի դահլիճում սկսվեց«Ազգային ժողով–քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով միջազգայիներկօրյա համաժողովը: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ Ազգային ժողովի, Եվրասիա հիմնադրամի ,ԱՄՆ ՄԶԳ-ի,ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, նվիրված է խորհրդարանի, քաղաքացիական հասարակության եւզանգվածային լրատվության միջոցների համագործակցության դերին ու դրա հեռանկարներին, որպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմ: Համաժողովին մասնակցում էինխորհրդարանի, կառավարության, քաղաքացիական հասարակության եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, օտարերկրյա լրագրողներ, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների հանրային եւ արտաքին վերահսկողական մարմինների ներկայացուցիչներ, միջազգային եւ տեղական փորձագետներ:

Համաժողովի ներկայացուցիչներին ողջույնի խոսք ասաց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը. « Կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարը քաղաքական անհրաժեշտություն է Հայաստանի համար, քանի որ ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական խորացման, ազատ եւ մրցունակ շուկայի զարգացման ճանապարհին կոռուպցիոն դրսեւորումները լուրջ խոչընդոտ են հանդիսանում: Կաշառակերությունը, ստվերային տնտեսության ոչ սփոփիչ ցուցանիշները, բյուրոկրատական քաշքշուկները, ոչ թափանցիկմեթոդների կիրառումը առանձին վարչա-կառավարչական օղակներում խոչընդոտում են բարեփոխումների ընթացքը: Հաշվի առնելով միջազգային այս համաժողովի կարեւորությունը կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու, խորհրդարանների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների դերն այս գործընթացում, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք խնդիրների վրա:

Առաջին. պետական կառավարման մարմինների թափանցիկ եւ արդյունավետ գործունեությունը սերտորեն առնչվում է կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների հետ:Կառավարման պետական մարմինների գործունեության արդյունքները պետք է լինեն թափանցիկ, վերահսկվեն եւ գնահատվեն: Դրանք պետք է պարտավորված լինեն ծախսերի դիմաց բարձր ցուցանիշներ ապահովել: Զարգացած արեւմտյան աշխարհում, օրինակ, պետական ծախսերը բարձր են, գնահատման չափանիշները խիստ, գործունեությունը հրապարակային, հանրության եւ քաղաքացիական սեկտորի համար մատչելի եւ վերահսկելի:

Երկրորդ. օրենքի հետեւողական եւ անկողմնակալ կիրառման դերը մեծ է կոռուպցիայի դեմ պայքարում: Օրենքի առաջ արտոնյալներ չպետք է լինեն, օրենքըչպետք է անզոր լինի ամենաթողության, չարդարացված բյուրոկրատական քաշքշուկների, պետական դիրքի չարաշահման եւ այլ արատավոր դրսեւորումների դեմ պայքարում: Քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների պաշտպանությունը քաղաքական առաջնահերթություն պետք է դիտարկվի:

Երրորդ. հարկային եւ մաքսային համակարգերում պետք է ուժեղացվի պայքարը ստվերային տնտեսության, կոռուպցիայի եւ կաշառակերութան դեմ: Արդյունավետ հարկային եւ մաքսային վարչարությունը կարող է մեծապես նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, եթե այն ուղեկցվի շարունակական բարեփոխումներով:

Իմ խորին համոզմամբ` հարկային եւ մաքսային համակարգում անհրաժեշտ էկատարել այնպիսի բարեփոխումներ, որոնք կվերականգնեն գործարարների եւ աշխատողների հավատը, որը կվարձատրինախաձեռնությունը, կխթանի ջանքերը, կխրախուսի զարգացումը: Սա նշանակում է փոխել պետություն-հարկատու փոխհարաբերությունների փիլիսոփայությունը, սա նշանակում է վստահել գործատուին, դարձնել գործընկեր եւ նվազեցնել հարկերը: Իմ համոզմամբ` ավելի ցածր հարկերը նշանակում են ավելի մեծ ազատություն եւ որքան հիմնավոր են հարկերը, այնքան ավելի բարվոք վիճակում է գտնվում տնտեսությունը եւ ժողովուրդը:

Չորրորդ` կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հնարավոր չէ հասնել առանց դատաիրավական համակարգի լուրջ բարեփոխումների: Դատաիրավական համակարգում կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարը պետք է առաջին պլանում լինի, ինչն իր հերթին կարող է նպաստել արդարության եւ օրինականության հաղթանակի գործում մարդկանց հավատի վերականգնմանը: Թե մարդու իրավունքների պաշտպանության եւ թե տնտեսության զարգացման գործում անկախ դատական համակարգի կայացումը քաղաքական առաջնահերթություն է Հայաստանի համար:

Հինգերորդ` քաղաքացիները պետք է տեղյակ լինեն իրենց իրավունքների մասին, որովհետեւ հայտնի է, որ վատ օրենքներն ու որոշումները լավ հնարավորություն են ստեղծում չարաշահումների համար: «Եթե դուք չգիտեք ձեր իրավունքները, ուրեմն դուք իրավունքներ չունեք» կարգախոսն այսօր ավելի քան արդիական է, որովհետեւ շատ դեպքերում օրենքի չիմացությունը պարարտ հող է ստեղծում կոռուպցիայի զարգացման համար: Մարդիկ պետք է միշտ գիտակցեն, որ օրենքի իմացությունը կարող է ազատել պատասխանատվությունից, չիմացությունը` երբեք: Բացի դրանից` իրավունքով զինված քաղաքացին միշտ ավելի պաշտպանված է: Հենց սա է պատճառը, որ մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այս ճանապարհին բոլոր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ:

Վեցերորդ` կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար չափազանց կարեւոր է քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարումը: Իմ կարծիքով` տնտեսական զարգացմանն ուղղված արտաքին աջակցությունները կարող են նպատակային արդյունքներ ունենալ, եթե դրանք ուղեկցվում են ժողովրդավարական բարեփոխումները խթանելով, ինչպես նաեւ ակտիվ հանրային վերահսկողությամբ: Ես ուրախ եմ, որ «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրերում լուրջ տեղ է հատկացված հանրային մոնիտորինգին: Աջակցելով այս գործընթացին` մենք համոզված ենք, որ այն բերելու է թափանցիկություն եւ վստահություն այս կարեւորագույն ծրագրի նկատմամբ:

Յոթերորդ. Անկախ մամուլի եւ ԶԼՄ-ների դերը կոռուպցիայի դեմ պայքարում առանցքային է:ԱԺ Վերահսկիչ պալատի,Համաշխարհային բանկիեւ մյուս ֆինանսական կառույցների ուսումնասիրություններում մատնանշվում են բազմաթիվ կոռուպցիոն դրսեւորումներ եւթերություններին: Համոզված եմ, որ այս երեւույթների վերհանումը եւ մատնանշումը, պատշաճ հանրային վերահսկողությունը, կոռուպցիոն դեպքերի վերհանումը ԶԼՄ-ների կողմից ավելի պատասխանատու կդարձնի շատ պատկան մարմինների եւ պաշտոնյաների գործունեությ ունը:

Ութերորդ. հայտնի է, որ խորհրդարանական վերահսկողությունը աշխարհի ժողովրդավարական երկրներում բյուջետային գործընթացների, վարկերի եւ փոխառությունների նկատմամբ ունի լուրջ դերակատարում: Այս իմաստով կարեւոր է Հայաստանի Ազգային ժողովի անդամակցությունը GOPAC-ին` «Խորհրդարանն ընդդեմ կոռուպցիայի» միջազգային կազմակերպության եւ Ազգային կառույցի հիմնումը Հայաստանում, կառույց, որ համոզված ենք` իր ներդրումն է ունենալու կոռուպցիայի դեմ մղվող պայքարում: Այս համատեքստում չափազանց կարեւոր է արդեն բարեփոխված սահմանադրության լույսի ներքո Վերահսկիչ պալատի մասին նոր օրենքի ընդունումը եւ խորհրդարանական վերահսկողության ուժեղացումը վարկերիփոխառությունների օգտագործման արդյունավետության նկատմամբ:

Իններորդ` կոռուպցիայի դեմ պայքարի հիմքում պետք է լինի օրենսդրական ապահովումը եւ օրենքների հետեւողական կիրառումը:Օրենքները պետք է լինեն հստակ եւ բացառվեն տարընթերցումների հնարավորությունները, որպեսզի որեւէ սողանցք չգտնվի կոռուպցիոն ռիսկերի համար:

Տասներորդ. կոռուպցիա կա ամենուրեք, սա արդեն իսկ մեզնից պահանջում է հետեւողական ու համակարգված պայքար: Օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները, օրենքի հետեւողական կիրարկումը, «ստվերային» իրավունքի կիրառման դեմ քաղաքացիական հասարակության ակտիվ պայքարը կոռուպցիայի կանխարգելման առնչությամբ կազմակերպվող հանրային քննարկումները (կոնֆերանս, կլոր սեղան, սեմինարներ եւ այլն) մեծապես կարող են նպաստել կոռուպցիայի դեմ պայքարը հանրության ուշադրության կենտրոնում պահելու եւ դրա դեմ հետեւողական պայքար մղելու համար:

Կոռուպցիայի դեմ կարելի է խոսել երկար` բերելով այլ փաստարկներ եւ մոտեցումներ եւս, սակայն, որպես ամփոփում, ես կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունը կկամենայի կապել ժողովրդավարության առաջընթացի հետ, քանի որ ժողովրդավարություն նշանակում է թափանցիկություն, վերահսկողություն, հանրային հաշվետվություն եւ այլ առանցքային բաղադրիչներ, այսինքն` այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս դժվարին պայքարում հաջողության հասնելու համար»:

Ողջույնի խոսք ասաց նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Նա նշեց.«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան աջակցում է այն երկրներին, որոնք համաձայն օբյեկտիվ չափանիշների` արդար են իրենց գործառույթներում, ներդրումներ են կատարում սեփականժողովրդավարության մեջ եւ աջակցում են տնտեսական ազատությանը: «Արդար վարվելակերպի առանցքում մենք տեսնում ենք լավ պետական կառավարման խթանումը,ճանաչված ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնալը, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Ընդունելով «Հազարամյակի մարտահրավերների» գործառույթները` Հայաստանի կառավարությունն ընդունեց այդ պարտավորությունները: Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը առաջին քայլն էր կոռուպցիայի դեմ պայքարում, բայց դեռ անելիք շատ կա: Այդ պայքարը կառավարությունը միայնակ չէ, որ պետք է իրականացնի, այդ պայքարում հասարակության յուրաքանչյուր մասնիկ իր պատասխանատվությունն ու դերն ունի, մասնավորապես` խորհրդարանը, քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները: Եթե կոռուպցիայի դեմ պայքարելու կամք կա, բոլորը պատրաստ կլինեն ձեզ աջ ակցել: ԱՄՆ-ը կշարունակի այդ պայքարի գործում աջակցել Հայաստանին»:

Եվրասիա հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանի փոխնախագահ Անդրեա Հարիսը կարեւորեց կոռուպցիայի դեմ պայքարի գործում քայլերի վերաձեւակերպումը, մասնավորապես` ԱԺ-քաղաքացիական հասարակություն համագործակցության բարելավումը, ԶԼՄ-ների, հանրային մոնիտորինգի հաստատությունների դերի բարձրացումը. «Հույս ունեմ`այս հարցերի առնչությամբ կարեւոր առաջարկություններ կներկայացվեն, եւ այս համաժողովի արդյունքը առաջին քայլը կլինի նոր հակակոռուպցիոն նախաձեռնության, որը կկենտրոնանա կառավարության, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների կարողությունների վրա»:

ՄԱԿ-ի մշ տական համակարգող Կոնսուելա Վիդալի խոսքով` կոռուպցիան լուրջ մարտահրավեր է Հայաստանի զարգացման համար: Նա եւս կարեւորեց հանրային մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում. «Մեր կազմակերխությունն աջակցում է հակակոռուպցիոն ծրագրերին, մասնավորապես` մոնիտորինգ է իրականացնում առողջապահության եւ կրթության ոլորտներում, եւ շարունակելու է աշխատել այս ուղղությամբ: ՄԱԶԳ-ն եւս պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը, ԱԺ-ին, քաղաքացիական հասարակությանը` իրականացնելու կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ ծրագրեր»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը նշեց, որ ԵԱՀԿ-ն մեծ կարեւորություն է տալիս կոռուպցիայի դեմ պայքարին: Նրա խոսքով6 տարի առաջ, երբ Հայաստանի ղեկավարությունը հակակոռուպցիոն գործունեությունը ներքին քաղաքականության առաջնահերթություն հռչակեց, ճիշտ քայլ կատարեց` կարեւոր նախադրյալներ ստեղծելով երկրի հետագա զարգացման համար ժողովրդավարության զարգացման առումով: Կառավարությունը մի շարք քայլեր է իրականացրել այդ ուղղությամբ: Մի շարք ծրագրերի աջակցել է ԵԱՀԿ գրասենյակը: Ըստ դեսպանի` հաջողություններն ակնհայտ են, բայց դեռ շատ չլուծված խնդիրներ կան: Սահմանադրական բարեփոխումները բարենպաստ պայմաններ են ստեղծում կոռուպցիայի դեմ պայքարում խորհրդարանիդերի բարձրացման համար, ինչը մեծ նշանակություն կունենա այս գործում հաջողությունների հասնելու համար:Պարոն Պրյախինը նշեց, որ Հայաստանն ակտիվացնում էջանքերը ԵԱՀԿ հակակոռուպցիոն ցանցին մասնակցելով, գոհունակություն հայտնելով Հայաստանի` -GOPAC-ին անդամակցության վերաբերյալ: «Կոռուպցիայի դեմ պայքարի գործում խիստ կարեւոր է քաղաքական կամքի առկայությունը, այլապես մեր զգացմունքային ելույթները թղթի վրա կմնան»,- նշեց պարոն դեսպանը:

ԱԺ նախագահի խորհրդական Սամվել Ֆարմանյանը ընթերցեց GOPAC-ի գործադիր քարտուղար Մարտին Ուլրիխի ուղերձը համաժողովի մասնակիցներին:

Համաժողովի առաջին նիստը նվիրված էր ԱԺ-քաղաքացիական հասարակություն համագործակցությանը: Թեմային անդրադարձավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը` «Խորհրդարան–քաղաքացիական հասարակություն համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում» զեկույցով : Նա կարեւորեց միջազգային հանրության հետ համագործակցելու անհրաժեշտությունը, նշելով, որ Հայաստանի համար արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու առումով կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավել բոլոր ուժերին, որոնք պատրաստ են նման կամք ցուցաբերել: Կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ սահմանափակել միայն պետական հաստատությունների կամ միայն քաղաքացիական հասարակության ուժերով: Այս դեպքում խիստ անհրաժեշտ է քաղաքական եւ քաղաքացիական հասարակությունների միավորման, ուժերի համադրման գործընթացը: Կոռուպցիոն երեւույթները ենթադրում են պաշտոնական դիրքի չարաշ ահման, ստվերային գործունեության, թափանցիկության բացառում: Ժողովրդավարությունը ենթադրում է հրապարակայնություն, քաղաքացիական հասարակության վերահսկողություն պետական կառավարման համակարգի վրա եւ կոռուպցիայի դեմ պայքարի առումով բազմաթիվ մեխանիզմներ ունի: Դրանցից մեկը քաղաքացիական վերահսկողության մեխանիզմերն են` խորհրդարանական եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից վերահսկողություն: Առաջինն անմիջականորեն պայմանավորված է խորհրդարանի դերի եւ նշանակության բարձրացմամբ, պառլամենտարիզմի զարգացմամբ: Սահմանադրական բարեփոխումները դրա հնարավորությունը ստեղծել են: Խորհրդարաններն այս գործում երեք լծակ ունեն` օրենքների ընդունում` միտված կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարին, խորհրդարանական ամբիոնի տրամադրում հրապարակային ելույթների, հարցադրումների ու հարցապնդումների համար. բարեփոխումներից հետո ԱԺ-ն հարցապնդման հնարավորություն է ստացել: Հաջորդ լծակը վերահսկողական գործառույթն է, մասնավորապես` ֆինանսական դաշտում: ԱԺ Վերահսկիչ պալատի դերի բարձրացումը կնպաստի դրան: Կրթությունը եւ իրազեկումը եւս կարեւոր է. խորհրդարանները եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտները առավել շատ են շփվում ժողովրդի հետ: Այդ շփումը հարկավոր է ավելի մեծացնել: Խիստ կարեւոր է ԶԼՄ-ների դերը հասարակության իրազեկման առումով:

Մհեր Շահգելդյանը կարեւորեց նաեւ միջազգային կազմակերպություններին անդամակցելով` նրանց փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը մեր երկրում: Կարեւորվեց Հայաստանում ստեղծված GOPAC կազմակերպության ազգային կենտրոնի գործունեւությունը:

ԱԺ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության պետ Աշոտ Խաչատրյանը հանդես եկավ«Կոռուպցիան եւ «ստվերային իրավունքը». օրենսդրությունը որպես դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոց» զեկույցով: Նա անդրադարձավ կոռուպցիայի եւ ստվերային իրավունքի հարաբերակ՟ցու՟թյան հիմնահարցին, ստվերային իրավունքի եւ ոչ արդյու՟նա՟վետ օրենսդրության հետ փոխկապվածությունը, ստվերային իրավունքի` որպես կոռուպցիա ծնող երեւույթի դրսեւորման ոլորտներին, պաշտոնական իրավունքի նկատ՟մամբ «ստվերային իրավունքի» ազդեցությունը: Նշվեց որ, շուկայական տնտե՟սության հասկացությունների սահմա՟նման ենթա՟տեքս՟տում, կարելի է ձեւակերպել կոռուպցիայի հետեւյալ բնորոշումը` «ստվե՟րային իրա՟վունքի» կա՟նոններով կարգավորվող եւ շահ ստանալուն նպա՟տակա՟ուղղ՟ված գոր՟ծունեության ոլորտ, որտեղ պաշտո՟նա՟կան դիրքը չարա՟շահելու արդ՟յունքում պաշտոնատար անձի իրավունքը փոխարկվում է «շուկայական ապրանքի»: Նրա կարծիքովկոռուպցիայի դեմ պայքարի արդյու՟նա՟վետ միջոց անհրաժեշտ է համարել «ստվե՟րային իրավունքի» շրջա՟նակի նեղացումը եւ դրա ազդեցության ծավալների նվա՟զե՟ցումը:

Նիստի ընթացքում Սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Աբգ ար Եղոյանը հանդես եկավ «Պետություն - հասարակական կազմակերպություններ համագործակցության առկա փորձը» զեկույցով, ներկայացնելով իրենց կազմակերպության աշխատանքները այս ուղղությամբ:

Ռուսաստանի հանրային պալատի անդամ, Օրենսդրական նախաձեռնությունների պաշտպանության հիմնադրամի նախագահ Գրիգորի Տոմչինի ելույթը նվիրված էր մասնավոր-հանրային գործընկերության մոդելային օրենսդրական ապահովմանըկոռուպցիայի դեմ պայքարում:

Իրենց նկատառումները թեմայի շուրջ ներկայացրին ԱԺ պատգամավորներԹաթուլՄանասերյանըեւ Արշակ Սադոյանը: Թաթուլ Մանասերյանը կարեւորեց համաժողովի կազմակերպումը, նշելով , որ օրենսդիր մարմինը իր գործընկերների հետպետք է միաբանվի կոռուպցիայի դեմ պայքարում: Նա նշեց, որ առաջին հերթին իշխանավորներն են կոռուպցիայիմեջ մեղադրվում եւ պարադոքս է, որ կոռուպցիայի դեմ պայքարը վստահված է գործադիրին: Օրենսդիր մարմնում ժողովրդի քվենստացած պատգամավորները ավելի շատ իրավունք ունեն խոսելու կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Նա առանձնացրեց յուրաքանչյուր քաղաքացուդերը կոռուպցիայի դեմ մղվող պայքարում: Պատգամավորը կարեւորելով նախորդ ելույթները, կոչ արեց ավելի առարկայական քննարկում անցկացնել` մատնանշելով կոնկրետ դեպքեր: Նա իր խոսքում անդրադարձավ մաքսային համակարգում տիրողկոռուպցիոն երեույթներին` մատնանշելով կոնկրետ չարաշահումներ: Արշակ Սադոյանը առաջարկեց դրսեւորել քաղաքական կամք`  որպեսզի նմանատիպ միջոցառումները հասնեն գործնական արդյունքի: Նրա համոզմամբ պետք է տնտեսությունը կտրել պետությունից, որպեսզի կոռուպցիան նվազի:

Երկրորդ նիստը նվիրված էր կոռուպցիայի դեմ պայքարում հանրային վերահսկողության մարմինների դերին: ԱԺ Վերահսկիչ պալատի իրավաբանական ծառայության պետ Արամ Մամիկոնյանը ներկայացրեց ՎՊ դերը կոռուպցիայի դեմ պայքարում, սահմանադրական բարեփոխումներից հետո առկա հնարավորություններն ու հեռանկարները: Նրա խոսքով` առանձնակի ուշադրության է արժանի կոռուպցիայի դեմ պայքարը պետական ֆինանսների եւ պետական գույքի կառավարման բնագավառում: ՎՊ-ն կարեւոր դեր ունի կոռուպցիային նպաստող գործոնների թիվը նվազեցնելու եւ կոռուպցիոն երեւույթների բացահայտման ու կանխարգելման գործում: Պարոն Մամիկոնյանը գտնում է, որ ՎՊ-ի կողմից արտաքին պետական աուդիտի իրականացումը պետք է հնարավորինս ամբողջական ամրագրված լինի օրենսդրությամբ: Անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը բյուջետային մուտքերի հավաքագրման, բյուջետային ծախսերի կատարման, պետական գույքի կառավարման բնագավառներում: Զեկուցողի կարծիքով` պետական ֆինանսները պետք է հանդիսանան բարձրագույն վերահսկիչ մարմնի վերահսկման օբյեկտ: Տեղեկացվեց, որ ՎՊ-ն վերջին երեք տարիներին վերահսկողություն է իրականացնում ուժային կառույցներում, ինչի նախադեպը չի եղել ԱԺ գործունեության ընթացքում:

Նշվեց, որ ՎՊ գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կատարելագործման կարիք ունի. պետք է հստակ տարանջատվեն արտաքին եւ ներքին վերահսկողություն հասկացությունները, սահմանվենդրանց իրականացման կարգը, պայմանները եւ օբյեկտները, ներառվի հայտնաբերված թերություններն ու խախտումները վերացնելու կամ պետությանը հասցված վնասը վերականգնելու գործընթացները կանոնակարգելու դրույթ. «Հայաստանում ՎՊ-ի` ընդհանուր իրավասության դատարաններում որպես հայցվոր կամ պատասխանող հանդես գալու նախադեպ չկա, այնինչ շատ երկրներում բարձրագույն վերահսկիչ մարմիններն են վերահսկիչ դատարանները, որոնց փորձը կարող է մեզ համար ուսանելի լինել: Այդ պետություններում ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմիններին օրենսդրորեն վերապահվել է արդարադատություն իրականացնելու իրավազորություն, որպեսզի առավելագույնս վերահսկողություն իրականացվի պետբյուջեի կատարման նկատմամբ: Վերահսկիչ մարմինների այդ մոդելը կարող է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց լինել»:

Արամ Մամիկոնյանը նշեց, որ հստակեցման կարիք ունեն ՎՊ-ի եւ վերահսկողություն իրականացնող այլ կառույցների համագործակցությանը վերաբերող դրույթները, ՎՊ-ի եւ դատախազության փոխհարաբերությունները:

Տեղեկացվեց, որ ստեղծված հանձնաժողովը սկսել է «ՎՊ մասին» օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու աշխատանքը:

«Վերահսկիչ պալատի, զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցութան ամրապնդումը» թեմային անդրադարձավ ԱՄՆ Գանձապետարանի ֆինանսական կատարումն ապ ահովող ավագ մասնագետ ներկայացուցիչ Բիլ Դյուպրեն: Պարոն Դյուպրեն կարեւորեց կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների եւ կառավարության համատեղ աշխատանքը: Ըստ նրա` միջազգային համաժողովը այդ համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում: Նա գտնում է, որ Վերահսկիչ պալատը պետք է մշակի մեթոդաբանություն եւ համապատասխանի ու բավարարի միջազգային չափորոշիչներին` օգտվելով խորհրդարանի աջակցությունից: Բիլ Դյուպենի դիտարկմամբ` ինստիտուցիոնալ տեսակետից Վերահսկիչ պալատ-ԶԼՄ-հասարակական կազմակերպություն համագործակցությունը պետք է լինի բաց ու թափանցիկ:

«Վերահսկիչ պալատ. հակազդեցություն կոռուպցիային» զեկույցը ներկայացրեցԼեհաստանի Վերահսկիչ պալատի խորհրդական Զբիգնեւ Վեսելովսկին:Ներկայացնելով Լեհաստանի Վերահսկիչ պալատի գործունեությունը` պարոն Վեսելովսկին նշեց, որ Վերահսկիչ պալատի նպատակն է բացահայտել կոռուպցիայի ռիսկի գոտիները, նրա խթանման մեխանիզմները, ստեղծման պատճառները եւ այլն: Զբիգնեւ Վեսելովսկու գնահատմամբ` կոռուպցիայի ստեղծման մեխանիզմներն են սեփականաշնորհման ընթացակարգերը, որոշումների կայացման հստակ չափանիշների բացակայությունը, հատուկ հակակոռուպցիոն իրավական դրույթների բացակայությունը, գործող կանոնակարգերի թուլությունը եւ այլն: Նշվեց, որ աուդիտի եւ ֆինանսական հզորացման համակարգը Լեհաստանում դեռեւս գտնվում է ձեւավորման փուլում: Պարոն Վեսելովսկին ասաց, որ Վերահսկիչ պալատը վերջին տարիներին հանրային գնումների եւ առողջապահության համակարգում գործող կոռուպցիոն ռիսկերի արդյունքները ներկայացրել է խորհրդարանին: Տեղեկացվեց, որ Լեհաստանում կոռուպցիոն գործառույթները դիտվում են քրեական հանցագործություն: Ըստ նրա` պալատը չունի անկախ օրենսդրական նախաձեռնության հնարավորություն: Լեհաստանի Վերահսկիչ պալատի խորհրդականը տեղեկացրեց, որ կոռուպցիոն գործառույթների վերացմանն է ուղղված կառավարության ստեղծած կենտրոնական հակակոռուպցիոն օրգանի ստեղծումը: Նրա կարծիքով` Վերահսկիչ պալատը կոչված է իրականացնել պայքար կոռուպցիայի դեմ` հօգուտ խորհրդարանի եւ հանրության:Չժխտելով հանրային կյանքում կոռուպցիոն լուրջ խնդիրների առկայությունը` Զբիգնեւ Վեսելովսկին հավաստիացրեց, որ ստեղծվել են համագործակցության մեխանիզմներ Վերահսկիչ պալատի, խորհրդարանի, դատախազության եւ Զ ԼՄ-ների միջեւ, որպեսզի պայքարն ավելի արդյունավետ լինի: «Մարդիկ ասում են` մարմնավաճառությունն աշխարհի ամենահին մասնագիտությունն է, կոռուպցիան` աշխարհի ամենահին սովորույթը»,-եզրափակեց Լեհաստանի Վերահսկիչ պալատի խորհրդական Զբիգնեւ Վեսելովսկին:

«Հանրային վերահսկողության մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» զեկույցով հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Առանց միջազգային փորձի յուրացման անհնար համարելով պայքարը կոռուպցիայի դեմ` նա մատնանշեց հակակոռուպցիոն պայքարի երկու չափորոշիչ` միջազգային համագործակցություն եւ ներպետական պայքար` իշխանական եւ հասարակական բաղադրիչներով հանդերձ: Ըստ Արմեն Ռուստամյանի` հակակոռուպցիոն պայքարի իրականացման համար անհրաժեշտ է երկրի ներսում ձեւավորել պետական հստակ մոտեցում եւ իրական պայքարի ճակատ: Նրա գնահատմամբ` միջազգային իրավական համագործակցության եւ փորձի յուրացման ոլորտներում Հայաստանը առաջընթաց քայլեր կատարել է. վավերացրել է կոռուպցիայի դեմ պայքարին միտված մի շարք կոնվենցիաներ, որդեգրել է Եվրախորհրդի նախարարների կողմից ընդունված 20 սկզբունքներ, անդամակցում է ԳՐԵԿՕ-յին, ԳՕՓԱԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպությունների: Արմեն Ռուստամյանը գտնում է, որ հակակոռուպցիոն պայքարում իշխանական մեխանիզմների արդյունավետ օգտագործման համար լայն հնարավորություններ է ընձեռում նոր Սահմանադրությունը: Ըստ զեկուցողի` հակակոռուպցիոն ռազմավարությունը պետք է բարեփոխվի` արտացոլելով ազգային մենտալիտետը: Կարեւորելով հասարակական վերահսկողության բաղադրիչը` պարոն Ռուստամյանը գտնում է, որ պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի հասարակությունը չդառնա ամորֆ, անջատ զանգված, այլ ձեւավորի իրպահանջատիրությունը իշխանության նկատմամբ: «Խորհրդարանը պետք է դարձնել այն առաջատար ուժը, որը կբերի մեր հասարակությանը այն գիտակցությանը, ցույց կտա այն ձեւերն ու մեթոդները, որով ինքը պետք է տեր կանգնի երկրում իրականացվող գործընթացներին եւ ի կատար ածի Սահմանադրության ամենակարեւոր հոդվածը, ըստ որի` իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-նշեց Արմեն Ռուստամյանը: Ամփոփելով զեկույցը` նա փաստեց, որ հակակոռուպցիոն պայքարը չի կարող բավարա ր լինել, պետք է պայքարը իրականացվի փորձարկված մեթոդներով` ձեւավորելով շահագրգիռ եւ անկողմնակալ պայքարի լայն ճակատ:         

Միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսի երրորդ մասը նվիրված էրկոռուպցիայի դեմ պայքարում լրատվամիջոցների դերին:Նիստը բացելով`«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ առանց ԶԼՄ-ների ակտիվ գործունեության հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ:Միեւնույն ժամանակ ԶԼՄ-ները չեն կարող պայքարել միայնակ. արդյունքի հասնելու համար պետք է համախմբել խորհրդարանի, քաղաքացիական հասարկության եւ լրատվամիջոցների ջանքերը:

Ռումինական «Անկախ լրագրության կենտրոնի» տնօրենԻոաննա Ավադանին կոռուպցիայի դեմ պայքարը համեմատեց եռոտանի աթոռի հետ, որի հավասարակշությունն ապահովելու համար անհրաժեշտ են են երեք հենասյուներ: Այս պարագայում խոսքը, բանախոսի բնորոշմամբ, ոսկեեռանկյունու` խորհրդարանի, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության մասին է:Այս եռանկյունու գագաթին , տկն. Ավադանիի ներկայացմամբ,խորհդարանն է, որպես ժողովրդի կամքն արտահայտող, կողմերում` ԶԼՄ-ները, որպես դիտորդներ եւ քաղաքացիական հասարակությունը, որպես իշխանության տեսակ:Լրատվամիջոցները պետք է հասարակության ուշադրությունը հրավիրեն այնպիսի արատավոր երեւույթների վրա, ինչպիսիք են պետական պաշտոնի չարաշահումը, անազնվությունը, վստահության օգտագործումն անազնիվ նպատակներով: Բացի այդ` կրթեն հասարակությանը, կարծում է ռումինացի հյուրը: Նրա մեկնաբանությամբ, որքան բարձր է կոռուպցիայի աստիճանը, այնքան թույլ է մամուլի ազատությունը:Հանրային թափանցիկ բանավեճերը եւ քննարկումները անբարենպաստ պայմաններ կստեղծեն կոռուպցիայի բարգավաճման համար, եզրակացրեց նա իր խոսքում: Տկն. Ավադանին նաեւ անդրադարձավ այն խնդրին, թե ի՞նչազդեցություն ունի կոռուպցիան ազատ խոսքի վրա: Ըստ նրա, գրաքննությունից բացի, մամուլի վրա կարելի է ազդել նաեւ ֆինանսական եւ տնտեսական լծակներով: Նա խոսեց իշխանությունների, գործարար աշխարհի եւ լրատվամիջոցներիմիջեւ կապի մասին` ներկայացնելով կոռուպցիոն ռիսկերը եւ այդ կապը խախտելու անհրաժեշտությունը: Նա բերեց ռումինական առօրյայից մեկ օրինակ, երբ հանրային փողի` իր գնահատմամբ` անտեղի գովազդի համար ծախսվել է 60 մլն. եվրո, մինչդեռ այն կարելի էր ուղղել, օրինակ, 15 կմ ճանապարհի վերակառուցմանը:Ելույթի վերջում զեկուցողը տեղեկատվությունը նույնքան կարեւոր համարեց,որքան ջուրը. երկուսի մաքրությունն էլ խիստ անհրաժեշտ է:
ԶԼՄ-ներին առնչվող հայկական օրենսդրության եւ լրատվամիջոցների հակակոռուպցիոն գործունեությանը դրաազդեցության մասին կոնֆերանսի մասնակիցներին մանրամասներ հաղորդեց «Ինտերնյուս»ՀԿ-ի իրավաբանական բաժնի ղեկավար ԴավիթՍանդուխչյանը: Որպես կարեւոր նախապայմաններ կոռուպցիայի դեմ պայքարում, նա նշեց լրատվամիջոցների անկախությունը,լրագրողի իրավական պաշտպանվածությունը եւ տեղեկատվություն ստանալու` լրագրողիիրավունքիիրագործումը: Նա անդրադարձավ հայրենի օրենսդրության բացերին: Բարեփոխված Սահմանադրությունը, ինչպես նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունները շարադրում են լրատվամիջոցների անկախության մասին դրույթներ, սակայն դրանք կիրառելու հարցում կան դժվարություններ, ասում է զեկուցողը:Օրենքում ամրագրված է դրույթ` տեղեկատվության աղբյուրի պաշտպանվածությանմասին, սակայն այն արտացոլված չէքրեական դատավարությանօրենսգրքում, հետեւաբար եւ անօգտակար:Պրն.Սանդուխչյանը նաեւ խոսեց հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող մարմնի մասին` համարելով այն ոչ անկախ եւ մեկ անձի կողմից վերահսկելի:Հայաստանում ինքնագրաքննությունըլայն տարածում ունի,նաեւ` արձանագրվել են մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ լրագրողների նկատմամբ կատարված բռնության բազմաթիվ դեպքեր, ասում է «Ինտերնյուսի» ներկայացուցիչը: Բռնության համար արձանագրվել է քրեական` այն էլ` մեղմ պատասխանատվության մեկ դեպք:  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված` հեռարձակվող լրատվամիջոցների լիցենզավորման չափանիշները շատ բարձր են, դժգոհումէ զեկուցողը:Նրա ներկայացմամբ, փորձը ցույց է տալիս, որ դժվարություններ կան նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կիրառման հարցում. հաճախ հաջողվում է տեղեկություն ստանալ միայն դատական ատյանների միջոցով: Նա նշված թերություններըպայմանավորում է ոչ թե օրենսդրության անկատարությամբ, այլ քաղաքական կամքի բացակայությամբ:

Կոռուպցիայի դեմ պայքարում մամուլի դերի մասին ելույթ ունեցավ նաեւ«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» գործադիր տնօրեն Միլիցիա Պեշիչը: Նա համոզված է, որ կոռուպցիայի երեւույթըարմատախիլ անելու հարցում ԶԼՄ-ները կարող են օգտակար լինել`կատարելով հետաքննություններ, հակակոռուպցիոն մարմինների թերությունները բացահայտելով, այդ մարմիններնուժեղացնելով եւ օրինականացնելով,կոռուպցիայի համար բարենպաստ միջավայր ստեղծող օրենքների փոփոխության նպատակով ճնշումներ իրականացնելով: Լրատվամիջոցների դերը մեծ է քաղաքացիներին տարբեր բանավեճերի մասնակից դարձնելու հարցում, կարծում է կոնֆերանսի մասնակիցը: Ասելով, որ լրագրողները հաճախ միայն ուրիշներին են քննադատում, նա խոսեց լրատվական դաշտիբացասական երեւույթների մասին:Երբ, օրինակ,լրագրողը պատվիրված եւ դրա համար վճարված աշխատանք է կատարում: 
            Ապրիլի 7-ին կոնֆերանսը կշարունակի աշխատանքը: Նախատեսվում են խմբային քննարկումներ:

           


17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am